Հայկական զբոսաշրջությունը փորձում է հաղթահարել ճգնաժամը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 12, 2009 15:29

apresyanՏնտեսական ճգնաժամի պարագայում Հայաստանում զբոսաշրջային ծառայություն առաջարկող ընկերություններն ցածրացրել են գները:

Ծաղկաձորի «Ալիք» հյուրանոցային համալիրի տնօրեն Վարդան Ղազարյանը ասում է, որ հաճախորդները այնքան են քչացել որ կարող են նույնիսկ 50 տոկոս զեղչ անել»: Այս հյուրանոցի մեկ սենյակի համար առաջարկված 18.000-65.000 դրամ գինը կարող է իջնել մինչև 9000-35.000:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը այսօր ասուլիսում ասաց, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով արձանագրվել է Հայաստան եկող զբոսաշրջիկների 2.8 տոկոս աճ նախորդի տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ: Ըստ նրա առաջին եռամսյակին Հայաստան է այցելել մոտ 85. 000 զբոսաշրջիկ:

Բրիտանացի զբոսաշրջային լրագրող Նիք Իսնը, ով 7-օրյա շրջայցով գտնվում էր Հայաստանում, ասում է, որ ճգնաժամի պայմաններում զբոսաշրջային պահանջարկը աճել է համեմտաբար էժան երկրների նկատմամբ, որոնց մեջ նաև Հայաստանն է:

Զբոսաշրջիկներին գրավելու համար Հայաստնի կառավարությունը իսպանիայի հետ համատեղ նկարահանում է 225 000 եվրո արժողությամբ Հայաստանը ներկայացնող 1 ժամանոց վավերագրական ֆիլմ: Արդեն պայմանավորվածություն կա իսպանական 450մլն դիտող ունեցող TVE հեռուստաընկերության հետ, որ հեռարձակի ֆիլմը:

Համաշխարհային զբոսաշրջային շուկայում կանխատեսված 0-1 տոկոս աճի ֆոնին Հայաստանում Ապրեսյանը ակնկալում է 10 տոկոսի չափով աճ: Վիճակագրական տվյալների համաձայն` 2000թ. սկսած Հայաստանում եղել է տարեկան 20-25 տոկոս աճ: 2000թ. Հայաստան է այցելել 45000 զբոսաշրջիկ, 2008-ին` 588.000: Այցելողների մեջ սփյուռքահայերը կազմում են 62 տոկոս:

Դիտվել է 1510 անգամ:
Print Friendly

Leave a Reply