Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում ապրիլի 27-ին տեղի ունեցած պայթյունների հետեւանքով տուժել է երկու հայ երեխա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 28, 2012 15:17

Life News-ը հրապարակել է տուժած երեխաների ցանկը, որտեղ նշված են 16-ամյա Սերա Ավանյանի եւ 16-ամյա Կարինա Մխիթարյանի անունները: Պարբերականի փոխանցմամբ, պայթյունների հետեւանքով տուժել է 10 երեխա, որոնցից 9-ը վիրավորվել է «Ռոդինա» կինոթատրոնի մոտ որոտացած պայթյունի ժամանակ:

Հիշեցնենք, որ Դնեպրոպետրովսկում, ապրիլի 27-ին քաղաքի տարբեր հատվածներում պայթյուններ են որոտացել, որի հետեւանքով 27 մարդ տուժել է: Դեռեւս հիվանդանոցներում է գտնվում 22 մարդ, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Դիտվել է 1359 անգամ:
Print Friendly

Leave a Reply