13 տարի առաջ սպանություն կատարողը ձերբակալված է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | April 28, 2012 15:12
Ապրիլի 27-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1967 թ. ծնված Արմեն Սահակյանին, որը 1999 թ. մարտի 22-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Արմեն Սահակյանը կալանավորված է:
***
Ապրիլի 27-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 30-ամյա մի տղամարդ, որը 2011 թ. հուլիսի 11-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:






Facebook
Tweet This
Email This Post
