Կալիֆորնիայում հավերժացրել են միասեռական քաղաքական գործչի հիշատակը

Օրվա լուր | | October 13, 2009 12:21

Հարվի Միլկ

Հարվի Միլկ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Առնոլրդ Շվարցենեգերը ստորագրել է մի օրինագիծ, որով մայիսի 22-ը հայտարարվում է որպես Հարվի Միլկի օր. նա առաջին քաղաքական գործիչն էր, որ հանրությանը խոստովանեց իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին:

Մայիսի 22-ը 1978-ին սպանված Միլկի ծննդյան օրն է: Շվարցենեգերն անցած տարի մերժել էր Հարվի Միլկի պատվին օր ունենալու առաջարկը:

Միլկի կյանքի պատմությունը հիմք է դարձել Հաս վան Սենտի «Միլկ»  ֆիլմի համար: Ֆիլմում գլխավոր դերակատարը Շոն Պենն էր, ով այս դերի համար ստացավ Օսկար:

Դիտվել է 1340 անգամ:
Print Friendly

Leave a Reply