Ուրուգվայում օրինականացրել են սեռափոխությունը

Օրվա լուր | | October 13, 2009 12:05

Ուրուգվայի կոնգրեսն ընդունել է մի օրինագիծ, որը թույլատրում է սեռափոխությունը և կարգավորում համապատասխան օրենսդրական ոլորտը:

Կոնգրեսի այս որոշումը մի քանի լիբերալ օրինագծերից մեկն է միայն, որ հաստատել է Ուրուգվայի «ձախ» կառավարությունը:

Անցած ամիս էլ Ուրուգվայը՝ առաջինը Լատինական Ամերիկայում, օրենք ընդունեց, որով թույլատրվեց միասեռական ընտանիքներին երեխա որդեգրել: Իսկ այս տարվա մայիսին էլ Ուրուգվայի նախագահը թույլ տվեց, որ միասեռականները ռազմական ուսումնարաններ ընդունվեն:

Ուրուգվայի կաթոլիկ եկեղեցին և կոնսերվատիվ ընդդիմությունը դեմ են արտահայտվել այս օրինագծերի ընդունմանը:

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply