Տարոն Մարգարյանը հյուրընկալել է պարարվեստի գործիչներին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 28, 2012 14:07

Պարարվեստի միջազգային օրվա նախօրյակին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հաայստանի պարարվեստի գործիչների: Քաղաքապետը շնորհավորել է հյուրերին մասնագիտական օրվա կապակցությամբ և հայտնել քաղաքապետարանի աջակցության պատրաստակամությունը: «Ձեր վաստակն իրապես բարձր գնահատանքի է արժանի: Քաղաքապետարանը պատրաստ է իր հնարավորւթյունների սահմանում օժանդակել ոչ միայն համաքաղաքային ու համապետական միջոցառումների շրջանակում, այլ նաև ձեր նախաձեռնություններում: Մեր հնարավոր համագործակցության արդյունքում վստահ եմ Երևանի մշակութային կյանքում տպավորիչ փոփոխություններ կունենանք: Շնորհավորում եմ ձեզ ու նաև շնորհակալություն հայտնում այն պատրաստակամության համար, որ վերջերս դրսևորեցիք՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տոնակատարություններին տպավորիչ մասնակցությամբ»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հյուրերը իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին հյուրընկալության, ինչպես նաև պարարվեստ հանդեպ դրսևորած ուշադրության համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply