Gallup. ՀՀԿ-ի նկատմամբ վստահությունն աճել է 5 տոկոսով, ԲՀԿ-ի նկատմամբ` նվազել 2 տոկոսով
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 28, 2012 13:33
The Gallup Organization-ի 2012 թվականի ապրիլի 16-22-ն իրականացված հարցումները ցույց են տալիս, որ գալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի օգտին քվերակելու պատրաստ ընտրողները 39 տոկոսն են:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսում The Gallup Organization-ի փոձագետ, դոկտոր Ռասա Ալիշաուսկիենեն, ամփոփելով իրականացված երկրորդ սոցհարցումների արդյունքները, վստահեցրեց, որ առաջինի համեմատությամբ` ՀՀԿ-ի նկատմամբ վստահությունն աճել է 5 տոկոսով:
«Նախընտրական քարոզարշավն արդեն հասել է վերջնամասին և արդյունքները զգացվում են նաև սոցհարցումներից: Հարցվածների 26 տոկոսը պատրաստ է ձայնը տալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը 2 տոկոսով պակաս է առաջինի համեմատությամբ, միաժամանակ երկու առաջատար կուսակցության հիմնական տարբերությունն այն է, որ ՀՀԿ-ին վստահում են Երևանում և այլ խոշոր քաղաքներում, իսկ ԲՀԿ-ին մարզերում և հիմնականում փոքր քաղաքներում ու համայնքներում: Միաժամանակ ԲՀԿ-ի թվում ավելի շատ են երիտասարդները»,- նշեց Ռասա Ալիշաուսկիենեն:
Խոսելով մյուս քաղաքական ուժերի տոկոսային բաշխման մասին` փորձագետը վստահեցրեց, որ հաստատապես խորհրդարանում իրենց տեղը կարող են ունենալ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ՕԵԿ-ը, իսկ «Ժառանագություն»-ը գտնվում է անցողիկ շեմի սահմանին:
«Հավանական ընտրողների մի զգալի մասը կողմնորոշված չէ, թե ում է ընտրելու, բայց նրանց ընտրության վերջնական ձևավորման համար դեռ կա ժամանակ, և նրանք դիտարկում են տարբերակները»,- ասաց փորձագետը` ընդգծելով, որ առաջատար երկու կուսակցությունների ընտրազագվածներն ունեն նմանություններ ու տարիքային սեռական տվյալ խմբի չկողմնորոշված ներկայացուցիչները կարող են այդ երկուսի միջև վերջնական ընտրությունը կատարել միայն մայիսի 6-ին կամ էլ հենց քվեախցիկում:
Սոցհարցումներին մասնակցել է 1015 չափահաս բնակիչ:






Facebook
Tweet This
Email This Post
