Բախտն ուղեկից չէր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 28, 2012 13:17

Չինաստանում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներին բախտն ուղեկից չէր: 60 կգ քաշային Արթուր Բաղդասարյանը պարտություն կրեց հենց առաջին գոտեմարտում չինացի Ֆեն Գաոյից և դուրս մնաց պայքարից:

96 կգ քաշային Էդգար Ենոքյանն  էլ մեկնարկային գոտեմարտում պարտվեց բուլղարացի Գեորգի Սրեդոկվից և թիմակցի ճակատագրին արժանացավ:

74 կգ քաշային Մուսա Մուրթազալիևն համեմատաբար հաջող հանդես եկավ,  դարձավ 3-րդ մրցանանակիր, սակայն  օլիմպիական ուղեգրի համար գոտեմարտում նա զիջեց նույնպես բրոնզե պարգի տիրացած  չինացի Չոնգ Հաու Ժանգին:

Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply