Ճապոնացի օվկիանոսագետներն աշխարհում ստորջրյա ամենախոր հորատանցքն են բացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 28, 2012 11:36

Ճապոնացի գիտնական-օվկիանոսագետներին հաջողվել է աշխարհում ամենախոր ստորջրյա հորատանցքը բացել: Խորությունը կազմում է 7740 մ, ինչը նոր համաշխարհային ռեկորդ է գիտական խորությունների հորատման առումով:

Հետազոտական «Տիկյու» («Երկիր») հատուկ նավը հորատանցք է բացել Հոնսյու կղզուց արևելք գտնվող Ճապոնական իջվածքում: Նպատակը` պարզել սեյսմաբանական հիմնական պատճառները, որոնց հետևանքով անցած տարի  մարտի 11-ին տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժը: Գիտնականների կարծիքով, իջվածքի պատերն ու հատակն են հանդիսանում երկրաշարժի հիպոկենտրոնը:

Հորատման նախորդ ռեկորդի հեղինակներն ամերիկացի օվկիանոսագետներն էին, որոնք 1978-ին խորասուզվեցին Մարիանյան իջվածք: Այն ժամանակ հորատման խորությունը կազմել էր 7050մ

Դիտվել է 1346 անգամ:
Print Friendly

Leave a Reply