Շվեյցարացի գիտնականը Հայոց ցեղասպանության մասին գիրք է հրատարակել

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 28, 2012 11:21

Շվեյցարացի հայտնի գիտնական Հանս-Լուկաս Կեիսերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրատարակել է «Արյան և արցունքների երկրում» գիրքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով rojevakurdistan.com-ը, հեղինակը պատմում է Թուրքիայից Շվեյցարիա փախած հայերի մասին:

Գրքում պատմվում է մի բժշկի մասին, ով ծնունդով Ուրֆայից էր և այնտեղ էր բնակվել մինչև 1922 թվականը: Բժիշկը 1919-1920 թվականների ձմռանը վերապրել էր Թուրքիայում տեղի ունեցող սարսափելի դեպքերը: Ի տարբերություն իր բարեկամների, ովքեր վախենալով թուրքական իշխանություններից`  թույլ չէին տալիս իրենց անդրադառնալ այդ դեպքերին, բժիշկը պատմում է իր ապրած բոլոր արհավիրքների մասին:

Շվեյցարացի գիտնականի և պատմաբանի հրատարակած գիրքը պատմում է քսաներորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում առաջին ցեղասպանության մասին: «Արյան և արցունքների երկրում» գրքում Կեիսերը մերկացնում է Օսմանյան կայսրությունում ապրած հայերի հետ տեղի ունեցած ողջ ճշմարտությունը:

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply