Մայիսի 1-ին բուսաբանական այգում կհավաքվեն բնասերները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 28, 2012 10:26

Երևանի բուսաբանական այգում իրականացվող լայնածավալ բարեկարգման աշխատանքների ավարտին “Բուսաբանական այգու բարեկամներ” կամավորների խմբի նախաձեռնությամբ մայիսի 1-ին այգում նախատեսվում է բնասերների հավաք, որը կուղեկցվի նախապես պատրաստված տեղեկատվական ցուցանակաների տեղադրմամբ:

Ցուցանակները պատրաստվել են Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան-ի Երիտասարդական նախաձեռնությունների հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում, ժամանակակից չափանիշներին համապատասխան և կրում են էկոկրթական, բնապահպանական և կարգապահական բնույթի տեղեկություն նախատեսված այգու այցելուների համար:

Նախաձեռնության մասնակիցները հրավիրում են նաև այլ կամավորների և բնասերների մայիսի 1-ին ժամը 12.00ին Երևանի բուսաբանական այգի՝ բարեկարգման աշխատանքներին մասնակցելու և ուղղակի հաճելի ժամանց անցկացնելու համար:

Նախաձեռնող խումբը շնորհակալություն է հայտնում ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտին ծրագրին աջակցելու համար:

 

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply