ԱՄՆ-ում Շերին թալանել է սեփական օգնականը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 28, 2012 1:26

63-ամյա աստղի օգնականը Մալիբուի առանձնատնից տարել է Շերի անձնական իրերը` ներառյալ պարգևները, որոնցից մեկն աճուրդում վաճառել է 96 000 դոլարով:

Տղամարդը երգչուհուց թաքուն  eBay ինտերնետ  աճուրդում որոշել է վաճառել պղնձե բանալին, որն աստղին էր հանձնել Ադելաիդայի նախկին քաղաքապետը:

Պարգևը Շերին է հանձնվել 1990-ին, հանդիսավոր արարողության ժամանակ` երաժշտական վաստակի, երգչուհու հանդեպ հարգանքի ու հանդիսատեսի սիրո համար` ավստրալացի բնակիչների կողմից:

Աճուրդի օրը Ադելաիդայի ներկայիս քաղաքապետը, ոչինչ չկասկածելով գողության մասին, հասարակայնորեն  հանդես է եկել ճանաչված երգչուհու հասցեին քննադատությամբ.«Մենք ծայրահեղ վրդովված ենք այն փաստով, որ Շերը որոշել է պետական պարգևի վրա փող «աշխատել»: Նա պետք է ամաչի: Միթե նա այդքան փողի կարիք ունի»:

Ապրիլի 26-ին, պարգևի վաճառքից մի քանի ժամ անց, երգչուհին սոցցանցում արձագանքել է մեղադրանքին:

«Ես վշտացած եմ կատարվածով: Վաճառքն առանց իմ իմացության է կատարվել: Ներկայումս փորձում եմ գտնել խաբեբային ու պարզել ստեղծված իրավիճակը»:

Շերն ասել է, որ շատ է գնահատում իր պարգևներից յուրաքանչյուրը և  երբեք չէր վաճառի դրանցից և ոչ մեկը:

Ավելի ուշ պարզվեց, որ հիմնական կասկածյալը երգչուհու օգնականն է, որը մուտք  ուներ երգչուհու Կալիֆոռնիայի  շքեղ առանձնատուն:

Շերից բացի նման պարգևի են արժանացել Դալայ-լաման, նախկին նահանգապետ Դեյմ Միտչելն ու հեծանվորդ Լենս Արմսթրոնգը:

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply