Սթրոս-Կան. Սեքս սկանդալը Սարկոզիի սարքածն է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 28, 2012 1:06
Սթրոս-Կանը նոր հարցազրույցում հայտարարել է, որ իր քաղաքական կարիերան ոչնչացրած սկանդալը հատուկ կազմակերպված էր քաղաքական հակառակորդների կողմից: Նա հայտարարել է, որ դրա ետևում Սարկոզին է կանգնած:
Նրա նկատմամբ հարուցված գործի պատճառով, որն ամիսներ է տևել, Սթրոս-Կանը ոչ միայն ստիպված էր հրաժարվել նախագահական ընտրություններից, այլև հեռանալ ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնից: Այդ պատմությունները նախագահական ընտրություններում Կանի հաղթանակ տանելու բոլոր շանսերը զրոյի են հավասարեցրել:
63-ամյա Սթրոս-Կանը պնդում է, որ ինքը գտնվել է ֆրանսիական հետախուզության հսկողության տակ, որն աշխատել է Սարկոզիի ցուցումով:
«Թերևս ես քաղաքականապես պարզամիտ եմ եղել, սակայն ես, ուղղակի չէի հավատում, որ նրանք այդքան հեռուն կգնան: Ես չեմ կարծում, որ նրանք կկարողանան մի բան անել, ինչն ինձ կկանգնեցնի»-, ասել է նա:
Սթրոս –Կանը ձերբակալման ժամանակ վարկանիշով բարձր էր թե Սարկոզիից և թե Հոլանդից: Նա կասկած անգամ չուներ, որ կհաղթի ընտրություններում ու տեղ կզբաղեցնի Ելիսեյան դաշտերում: Նա ասում է, որ իր հայտարարությունը հիմնված է սեփական հետաքննության արդյունքների վրա:






Facebook
Tweet This
Email This Post
