Մարզական հանդերձանքի խանութ` լողավազանի տեղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 27, 2012 23:25

2011-ին համագործակցության պայմանագիր էին կնքել Հայաստանի ազգային օլիմպիայկան կոմիտեն և  մարզական գույքի ու հանդերձանքի արտադրության ռուսական «Ֆորվարդ» ֆիրման: Այսօր, Աբովյան 9 հասցեի նկուղային հարկում, նախկին լողավազանի տարածքում, բացվեց այդ ֆիրմայի խանութը:

Ապա «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում լրագրողների հարցերին պատասխանացին մեր հայրենակիցներ, «Ֆորվարդի» նախագահ, Վադիմ Շտոյլերը, գործադիր ընօրենի տեղակալ Արթուր Արզումանովը: Նրանք նշեցին, որ հնարավորն արվել է, որ հայկական խորհրդանիշերով գեղեցիկ մարզահագուստ պատրաստվի և հույս հայտնեցին, որ այն կրող Հայաստանի մարզիկները հաջողության կհասնեն օլիմպիական խաղերում:

Ապա ասուլիսի մասնակիցները տեղափոխվեցին հարևան ընդարձակ սրահը, որտեղ ցուցադրվեցին ֆիրմայի ցուցանմուշները:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկանը նշեց, որ մեր օլիմպիականների նոր մարզահագուստը գեղեցիկ է, վառ երանգներ ունի, մնում է, որ այն կրող մարզիկներն ուրախացնեն 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում:

Հանդիպմանը ներկա է նաև Ռուսաստանի սուսերամարտի հավաքականի կազմում օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն դարձած Կարինա Ազնավուրյանը:

Նա հայտնեց, որ ինքը հանդես է եկել այդ ֆիրմայի հանդերձանքով, հաջողությունների է հասել և հույս ունի, որ այն հաջողություն կբերի նաև իր հայրենակիցներին:

Դիտվել է 1191 անգամ:
Print Friendly

Leave a Reply