Սիլվա Համբարձումյանը կկատարի իր սահմանադրական պարտքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 27, 2012 10:26

Գործարար Սիլվա Համբարձումյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է այնպես, ինչպես յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
– Տիկին Համբարձումյանը կկատարի իր սահմանադրական պարտքը,- մեզ հետ զրույցի ժամանակ ասաց գործարար տիկնոջ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
Մեր այն դիտարկմանը թե՝ ո՞ր կուսակցությանը կամ ո՞ւմ է գործարար տիկինը ձայն տալու, Միքայել Ահարոնյանը նշեց.
– Վստահ եմ, որ Սիլվա Համբարձումյանը ձայն կտա հօգուտ արդարության ու արդարադատության: Նա ցանկանում է Հայաստանը տեսնել ավելի պայծառ ու ապագային նայում է այն հույսով, որ Հայաստանի Հանրապետության բոլոր ատյանների միակ որոշումը կլինի օրենքի տառին համապատասխան ու պետական կնիքը կօգտագործվի հօգուտ հայ ժողովրդի:
Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը նշել էր, որ Խորհրդարանական ընտրություններից հետո հրավիրելու է մամուլի ասուլիս և մեկնաբանելու է իր անձի հետ կապված լրատվամիջոցների հայտնած տեղեկատվությունները:

Դիտվել է 655 անգամ:
Print Friendly

Leave a Reply