Հաջորդ տարի խաղաղության Նոբելյան մրցանակին կհավակնեն Հայաստանի և Թուրքիայի նախագահնե՞րը

Օրվա լուր | | October 12, 2009 19:16

Միջազգային մամուլը, լայնորեն անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, հոկտեմբերի 10-ին երկու երկրների միջև այդ փաստաթղթերի ստորագրումը բնութագրել է որպես «պատմական իրադարձություն»:

Ամերիկյան «Christian Science Monitor» լրատվական գործակալությունը գրում է անգամ, որ «եկող տարի խաղաղության Նոբելյան մրցանակը հնարավոր է՝ տրվի Հայաստանի և Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանին և Աբդուլա Գյուլին»:

«Ցյուրիխում ստորագրված պատմական համաձայնության իրական պատճառը Երևանի տնտեսական դժվարություններն են ու էներգետիկ միջանցք դառնալ ցանկացող Թուրքիայի` «սահմաններում զրո խնդիր» քաղաքականությունը: Արձանագրությունների վավերացման դեպքում տարածաշրջանում կայունություն ապահովվելու հետ նավթ ու գազ էլ կհոսի: Թուրքիայում և Հայաստանում ազգայնական ուժերը կաշխատեն խոչընդոտել համաձայնության վավերացումը: Դրանք հաղթահարելու համար Սարգսյանն ու Գյուլը պետք է ցուցադրեն իրենց հմուտ առաջնորդներ լինելը» – գրել է թերթը:

Դիտվել է 1622 անգամ:
Print Friendly

Leave a Reply