ԱԺ նախագահը հանդիպել է ԻՏՁ միության անդամ ընկերությունների ղեկավարների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 27, 2012 20:19

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 27-ին հանդիպեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ ընկերությունների  ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առկա խնդիրները, զարգացման հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը: Նշվեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեծապես պայմանավորված է օրենսդրական բարենպաստ պայմաններով, ինչի պարագայում Հայաստանում կապահովվի  տեղեկատվական հեռահաղորդակցության եւ բարձր տեխնոլոգիաների զարգացում` հանրապետությունը դարձնելով բարձր տեխնոլոգիական երկիր:

Անդրադարձ եղավ մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացման խնդրին, ընկերությունների  ղեկավարների կողմից առաջարկվեց  բարենպաստ պայմաններ ստեղծել ՀՀ մարզերում տեխնոլոգիական ընկերությունների շահագրգիռ գործունեության համար:

Քննարկվեցին նաեւ տեխնոլոգիաների կրթության հետ կապված հարցեր:  Ոլորտի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Սամվել Նիկոյանին` Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների հիմնման ծրագրին աջակցություն ցուցաբերելու համար:

 

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply