«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվել է «Դեղատուն հոգու համար» խորագրով ցուցահանդես

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 27, 2012 20:16

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում «Դեղատուն հոգու համար» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը: Արվեստասեր հասարակության դատին ներկայացված ժամանակակից նկարիչների և քանդակագործների 100-ից ավելի ստեղծագործություններով փորձ էր արված մեկ ընդհանուր գաղափարի ներքո ներկայացնել հայ գրականությունը, հայ գրողի ու համաշխարհային գրականության հայտնի կերպարները: Աշխատանքները հիմնականում կերպարվեստի և քանդակագործության նմուշների տեսքով էին ներկայացված: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված գործերին, զրուցել հեղինակների հետ:

Շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին մշակութային օջախներին և հատկապես «ՀայԱրտ» մշակութային կենտրոնին ցուցաբերվող մշտական աջակցության համար, կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանն ընդգծել է, որ նման վերաբերմունքն ինքնին պարտավորեցնում է հնարավորին բարձրաճաշակ ու մնայուն աշխատանքով հանդես գալ:

Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ հանրության դատին է հանձնվել նաև քանդակագործ Հերիքնազ Գալստյանի հեղինակած «Մշո ճառընտիրը փրկող կանայք» արձանախմբի մանրաքանդակը:

Ցուցահանդեսի շրջանակում, Հայաստանում հավատարմագրված դեսպանների օժանդակությամբ,  ներկայացվել էին նաև տարբեր ազգությունների հեղինակների գրքեր:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply