Հրադադարը խախտվել է ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում. զոհեր չկան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 12, 2009 18:57

sahman-300x205Հոկտեմբերի 10-12-ը ներառյալ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Աշաղը Աբդուռահմանլի, Չախրլը, Մեհդիլի, Յուսուֆջանլու, Մարզիլի, Սարըջանլու, Սեյսուլան, Ջրաբերդ, Լեւոնարխ Նամիրլի, Յարմջան եւ Թալիշ ուղղությունում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Միաժամանակ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերքել է այսօր Ադրբեջանի լրատվամիջոցների տարածած այն լուրը, թե իբր հոկտեմբերի 11-ին շփման գծի Ֆիզուլու ուղղությամբ հայկական զինուժի կողմից հրադադարի խախտման արդյունքում վիրավորվել է ադրբեջանական բանակի մեկ զինվոր: Ըստ մամուլի ծառայության «Անկախ»-ին փոխանցած տեղեկատվության` դա ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածած հերթական ապատեղեկատվությունն է, որը չի համապատասխանում իրականությանը:

Դիտվել է 1383 անգամ:
Print Friendly

Leave a Reply