Նախարարը պաշտոնապես ընդունեց Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 27, 2012 18:13

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Բուխարեստում՝ մասնակցելու Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին: Ապրիլի 26-ին նախարար Արմեն Աշոտյանը պաշտոնապես ընդունել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը՝ 2012-2015 թվականների համար: Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովը 2015 թվականին կանցկացվի Երևանում:

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply