ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը “Panarmenian.net” գործակալության հարցին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 27, 2012 17:51

Հարց. Պարոն Բալայան, անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում բանաձեւեր ընդունվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ: Ինչպիսի՞ն է ԱԳՆ գնահատականը այդ բանաձեւերում տեղ գտած մոտեցումների նկատմամբ:  

Պատասխան. Եվրախորհրդարանի բանաձևերին արձագանքել են Հայաստանի խորհրդարանական ուժերի այն ներկայացուցիչները, որոնք տարբեր ձևաչափերում համագործակցում են Եվրոպական խորհրդարանի հետ:

Եվրոպական խորհրդարանը նախկինում էլ Եվրոպական Միության գործադիր մարմիններին խորհրդատվական բնույթի առաջարկութուններ պարունակող բանաձեւեր է ընդունել:

Եվրոպական Միության պաշտոնական դիրքորոշումը եղել է եւ մնում է նույնը՝ աջակցություն Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին: Այն բազմիցս արտահայտվել է Եվրոպական Միության Նախագահի, արտաքին և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցչի և կազմակերպության այլ ղեկավար ներկայացուցիչների կողմից: Այդ դիրքորոշումը համահունչ է Հայաստանի մոտեցումներին:

Դիտվել է 1118 անգամ:
Print Friendly

Leave a Reply