Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Մեդվեդեվին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն աջակցելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 12, 2009 18:45

medvedev_sargsyan9d054a0544cb4992_middleՀայաստանի եւ Ռուսաստանի նախագահների այսօրվա հանդիպմանը Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին շնորհակալություն Է հայտնել` Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ տարածաշրջանային կապերի ակտիվ ամրապնդման համար: «Այդ ամենը օգուտ Է բերում Է մեր հարաբերություններին»,-հավելել Է նա:

Իր հերթին ՀՀ նախագահը շնորհակալություն Է հայտնել Մեդվեդեւին` Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում անձնական ներգրավվածության համար:«Ես նաեւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը եւ անձամբ Ձեզ՝ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների զարգացմանն աջակցելու համար»,-հայտարարել Է Սարգսյանը:

Մեդվեդեւը Սարգսյանին առաջարկել Է միասին մտածել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը լրացնելու մասին, որը ճգնաժամի պատճառով նվազել Է 20 տոկոսով: «Եթե խոսելու լինենք մեր հարաբերությունների մյուս պահերի մասին, ապա ընդհանուր առմամբ գործերը բնավ Էլ վատ չեն»,-ասել Է Ռուսաստանի նախագահը:

Խոսելով այսօրվա հանդիպման մասին` Սարգսյանը վստահություն Է հայտնել, որ «այդ խոսակցությունը մեծ ավանդ կներդնի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում»: «Վերջին 3 տարվա ընթացքում կատարված աշխատանքները թույլ տվեցին մոտենալ Էկոնոմիկայի, ռազմատեխնիկական համագործակցության, հումանիտար ոլորտում համագործակցության որակական բարելավման»,-ասել Է նա:

«Այսօր մենք մեծ ու հարուստ օրակարգ ունենք»,-հավելել Է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է 1343 անգամ:
Print Friendly

Leave a Reply