Բրիտանիայի վարչապետի երեխաներին դաստիարակում է «խմող, ծխող և հայհոյախոս» դայակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 27, 2012 16:57

24-ամյա ավստրալուհի Սեմմի Սթրենջը, որը զբաղվում է  վարչապետ Դևիդ Քեմերոնի երեխաների դաստիարակությամբ, ինչ որ ժամանակ լրացրել է  օնլայն հետազոտության ձևաթուղթ, որը վերջերս է հայտնվել ինտերնետում ու իսկական շոկ առաջացրել:

Այսպես,  Բիտանիայի վարչապետի  երեխաների ներկայիս դայակն այն հարցին, թե` եղել է երբևէ, որ հայհոյեք, պատասխանել է` օ~, այո: Ալկոհոլի վերաբերյալ նրա վերաբերմունքը մատնում է  «այո, սատանան տանի»  արտահայտությունը: Նա նաև  նշել է, որ ոչ մի թմրանյութ չի օգտագործել…«վերջին ամսում»: Սեմմին իր առանձնահատկություններից նշում է  ծխելն ու խանութներից մանր-մունր գողությունը:

Ավստրալուհին վարչապետի երեխաների հետ սկսել է աշխատել ապրիլից` տեսահարցազրույցը գերազանց անցնելով ու Քեմերոն զույգերին հաճելիորեն զարմացնելով:

Սակայն, վարչապետի գրասենյակի ներկայացուցիչն ասում է, որ տվյալ օնլայն հարցումն ընդամենը կատակ է: Սրամիտ «Մերի Փոպինսը» այն մի քանի տարի առաջ է լրացրել, իսկ   իրականում ավստրալուհին ոչ մի իրավական խախտում չի կատարել:

Դիտվել է 1261 անգամ:
Print Friendly

Leave a Reply