Ջրահարսը վաճառել է իր մազերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 27, 2012 16:37
Դեռահաս աղջիկը, որը ծնված օրվանից չէր կտրել մազերը ու վերջերս էլ հայտարարել էր , որ կհրաժարվի մազերից 5000 դոլարի դիմաց, արդեն վաճառել է իր հարստությունը:
Ռիո դե Ժանեյրոյից 12-ամյա Նատաշա Մորաես դը Անդրարեն, որին դասարանցիներն ու բակային ընկերները երկար մազերի համար «Ջրահարս» էին կոչում, վաճառել է մազերը (160սմ) 9000 բրազիլական դոլարով (ԱՄՆ 5000 դոլարից մի քիչ պակաս):
Աղջիկն ասում է, որ չի զղջում դրա համար :Մազերի երկարության պատճառով երեխան չէր կարողանում խաղալ ու լողափին զբոսնել: Նա խոստովանել է, որ շատ էր հոգնեցնում մազերի խնամքը.չէ որ օրական միայն սանրվելու համար մեկ ու կես ժամ էր տրամադրում:







Facebook
Tweet This
Email This Post
