Դնեպրոպետրովսկում 10 պայթյուն է եղել, 20 մարդ վիրավորվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 27, 2012 15:58

Պաշտոնական տվյալներով, ուկրաինական քաղաքի կենտրոնում 8 պայթյուն է եղել, իսկ ականատեսները պնդում են, որ դրանք ավելի շատ են: Վիրավորների թիվն էլ 10-ից ավելի է:

2 ժամում, 15-20 րոպե ընդմիջումով,  Դներպրոպետրովսկի կենտրոնում 10 պայթյուն է եղել: Դրանցից առաջինը կեսօրին է եղել: Պայթուցիչն աշխատել է հասարակական տրանսպորտի կանգառի կողքին, Մարքսի պողոտայում: Այդ պայթյունի հետևանքով 5 մարդ է վիրավորվել, այդ թվում` մեկ երեխա: Տեղում հայտնաբերվել է նաև մեկ չպայթած սարք: Երկրորդ պայթյունը եղել է «Հայրենիք» կինոթատրոնի մոտ, տուժել է 7 մարդ, իսկ հետո պայթյուններ են հնչել կայարանամերձ հրապարակում, խանութների կողքին:

«Բոլոր պայթուցիչները գործի են դրվել մարդաշատ վայրերում, որպեսզի հնարավորինս շատ մարդ տուժի, ներկայումս այդ տեղերում իրավապաշտպաններն են աշխատում»,- հայտնել են ՆԳՆ-ից:

ԱԻՆ-ի տվյալներով, ներկայումս 8 պայթյուն է գրանցվել, որոնց հետևանքով 14 մարդ է տուժել: Տեղում աշխատող   օպերատիվ խմբի աշխատակիցներն ասում են, որ վիրավորների թիվը 20-ից ավելի է:

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply