Եվս մեկ սեքս-սկանդալ Օբամայի թիկնապահների հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 27, 2012 15:42

Վերջերս Կոլումբիայում Օբամայի թիկնապահների հետ կապված սեքս-սկանդալը նոր փաստեր է ի հայտ բերում: Պարզվել է, որ 2011-ին Էլ Սալվադորում Օբամայի թիկնապահները նույն կերպ են անցկացրել իրենց ժամանակը, մինչդեռ պետք է նախապատրաստվեին Օբամայի ժամանմանը: Նրանք և զինվորականները սթրիփ-ակումբներ են հաճախել, որտեղից էլ, ականատեսների վկայությամբ, աղջիկներին տարել են  հյուրանոցում խրախճանքը շարունակելու համար:

Գաղտնի ծառայության ներկայացուցիչներն ասում են, որ պետք  է մանրամասն հետաքննեն այդ գործը, սակայն նշել են, որ ամենայն հավանականությամբ, դա սուտ է:

«Կոլումբիական սկանդալի» պատճառով արդեն 12 հետաքննվողից 9 գործակալի ազատել են աշխատանքից:

Դիտվել է 1371 անգամ:
Print Friendly

Leave a Reply