ԳԴՀ-ն մեղադրում է ռուս կնոջը հոլոքոստի հիմնադրամի գումարները գողանալու մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 27, 2012 15:29

ԳԴՀ-ն բացահայտել է հոլոքոստի հիմնադրամի փողերի յուրացման հետ կապված խարդախության մեծ աղմուկ հանած գործը: Խարդախության հերոսուհին Ռուսաստանից Կանադա տեղափոխված 56-ամյա Լյուբա Կրամրիշն է:

Հետաքննության տվյալներով, Տորոնտոյի բնակչուհին 57 մլն դոլարի  գողության մասնակից է, որը նախատեսված էր  նացիստական Գերմանիայում  գենոցիդը վերապրած հրեաներին որպես փոխհատուցում տրամադրելու համար:

ԱՄՆ իշխանությունները հաստատում են, որ ռուսալեզու ընկերակցությունում կասկածյալը հայտնի էր որպես մարդ, որը կարող է օգնել   հոլոքոստի զոհերին հասանելիք փողերը ստանալ, նույնիսկ այն դեպքում, եթե դիմողն իրականում ֆաշիստների օկուպացրած եվրոպական երկրներից չէ:

Կրամրիշը համագործակցել է հիմնադրամի կոռումպացված աշխատակիցների հետ, որոնք օգնել են  նրան  նյութական օգնություն հատկացնելու դիմում ներկայացնել` առանց դրա իրավունքն ունենալու:

Տիկինը ներկայացրել է իր հաճախորդների  հիտլերյան ճամբարում անցկացրած ծանր անցյալը, որոնց մեծ մասը կեղծիք է եղել:

Հետաքննության նյութերով` կինը յուրաքանչյուր ձևաթղթի համար ստացել է 2000-4000 դոլար: Մոտ 30 մարդու համար նման թղթեր են կազմվել ու ներկայացվել. նրանցից 10-ն ընդունում է իր մեղքը, այդ թվում և Կրամրիշի համագործակիցը` հիմնադրամի աշխատակցուհին:

Դիտվել է 1168 անգամ:
Print Friendly

Leave a Reply