Տապալված գիտխորհրդի նիստ Բրյուսովի ինստիտուտում (ֆոտոշարք)

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 27, 2012 14:49

ԵՊԼՀ գիտական խորհրդի 49 անդամներից 31 անդամների (1/3-ի չափով) գրավոր համաձայնությամբ պահանջվել է հրավիրել գիտական խորհրդի արտահերթ նիստ հետևյալ օրակարգով՝ ՀՀ ԿԳՆ 17.04.2012թ. N 58-Ա1 «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան » ՊՈԱԿ-Ի գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և պայմանագիրը լուծելու մասին հրամանի և դրա առնչությամբ ստեղծված իրավիճակի քննարկում:

Համաձայն ԵՊԼՀ գիտական խորհրդի կանոնակարգի 17-րդ կետի՝ գիտական խորհրդի համաձայնությամբ այսօր ժամը 10:00-ին պետք է կայանար գիտական խորհրդի այդ արտահերթ նիստը:

Սակայն, ՀՀ ԿԳ նախարարության կողմից ԵՊԼՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը, գերազանցելով իր լիազորությունները և խուսափելով քննարկումներից, հրահանգել է այն հետաձգել: Ահա թե ինչից է սկսում նա իր գործունեությունը:

Բրյուսովցի ուսանողների այսօրվա բողոքի ցույցի լուսանկարները՝ ֆոտոշարքով:

aravot

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply