Մեկ ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ, իսկ մյուսի շարժիչի խցիկն է միայն այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 27, 2012 14:08

Ապրիլի 26-ին, ժամը 16.28-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի Ազատության փողոցում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.43-ին, մարվել` 17.05-ին:
Ամբողջությամբ այրվել է Տ. Վարդանյանին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի 31 ԼՍ 788 պ/հ ավտոմեքենան:

Ապրիլի 26-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց 15/6 հասցեում գտնվող «Կարաս» թոնրատան մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.28-ին, մարվել` 20.33-ին:
Այրվել է «Մարկիզա շիկ» ՍՊԸ-ին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի 756 ՍԼ 05 պ/հ ավտոմեքենայի շարժչի խցիկը:

Դիտվել է 715 անգամ:
Print Friendly

Leave a Reply