55-ամյա եղբայրը դիտավորյալ հրկիզել է 56-ամյա քրոջ դաշնամուրը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 27, 2012 14:03

Ապրիլի 27-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 56-ամյա մի կին՝ հայտնելով, որ 55-ամյա եղբայրը ժամը 2.30-ի սահմաններում դիտավորյալ հրկիզել է տան դաշնամուրը, ինչի հետևանքով այրվել են նաև պատուհանների վարագույրները, վնասվել է հեռուստացույցը, լվացքի մեքենան, սեղանը և հայելիները:
Պատճառված նյութական վնասի չափը կազմում է 500.000 դրամ:
Նշանակվել են հրդեհատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 762 անգամ:
Print Friendly

Leave a Reply