29-ամյա երիտասարդը ծեծից մահացել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 27, 2012 14:00
Ապրիլի 18-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը, ժամը 03.30-ի սահմաններում, մարմնական վնասվածքներով Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել 29-ամյա Ժորա Կարապետյանը:
Տուժողը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքներն ստացել է Կոմիտասի պողոտայի թիվ 56 շենքի մուտքի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Հաջորդ օրը, ժամը 16.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, Կարապետյանին ծեծի ենթարկելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Սարիբեկ  Հարությունյանին:
Պարզվել է, որ նա ապրիլի 18-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Արաբկիրի 19-րդ փողոցում ծեծի է ենթարկել Ժորա Կարապետյանին և պատճառել վնասվածք:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգքրի 112 հոդվածի  հատկանիշներով:
Սարիբեկ Հարությունյանը ձերբակալված է:
Ապրիլի 26-ին, ժամը 10.30-ին, Ժորա Կարապետյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply