Բանակային բաղնիս. մի դուշի տակ 5 հոգի են լողանում

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | October 12, 2009 18:00

«Պատահական ձեռով կպնում ա …-իս, ֆռում ասում ա` կներես: Ասում եմ` ես ի՞նչ ներեմ, դու մտածի»: Բանակում բաղնիքում դժվար է քայլելը. ամեն տեղ տկլոր տղա, զգուշությամբ պիտի քայլես, որ ձեռքդ մի սխալ տեղ չկպնի: Դրա համար, երբ ծանոթ աղջիկներին պատմում էի բաղնիքը մասին, վերջում ավելացնում էի` կնոջ դրախտ ա:

Բաղնիքը լինում է շաբաթական մեկ անգամ, հիմնականում շաբաթ կամ կիրակի օրերը: Ամեն մի ստորաբաժանում իր ժամն ունի: Բայց, եթե բաղնիքի պետը խիստ չէ, ով որ ժամին ուզում, մտնում լողանում է: Ամեն մի զինվորին 20 րոպե է տրված լողանալու համար, (բայց ճամբարային հավաքներին` երբ այլ զորամասում էինք, այնտեղ լողանալու ժամանակն ավելի քիչ էր` 10 րոպե):

20 րոպեից ջրերը կտրում են ու, եթե չես հասցրել լողանալ, էդպես օճառոտ մոտ 5-10 րոպե սպասում ես, մինչջուրը տան: Մեկ դուշի տակ լինում էր, որ հինգվեց հոգով էինք լողանում, որովհետբացի այն, որ դուշերը քիչ են, մի քանիսն էլ չեն աշխատում:

Ամեն մեկն իրեն հարազատ մարդու հետ, իրար զիջելով լողանում են, մեկը օճառվում է, մյուսը` դուշի տակ մաքրում վրայի օճառը, հետո տեղերով փոխվում են, հետո էլ այդ դուշը թողնում ուրիշ ստորաբաժանումից իրենց մոտիկին: Դրա համար, երբ բաղնիքի դռները բացվում են, բոլորը շտապում են առաջինը մտնել ներս, որ դուշի տեղ գրավեն, իսկ մեծ ու փոքր հեղինակությունները գոռում են. «Էն վերջից առաջին դուշի մոտ ոչ ոք չգնա», արդեն իսկ ապահովելով իրենց տեղը: Կամ մի ընկերը շորերով հասնում, դուշն իրանով է անում ու հսկում` մինչեւ մյուս ընկերը հանվի, գա դուշին տեր կանգնի, որ հետո ինքը գնա հանվի` գա, որ նույն դուշի տակ լողանան:

Լողանալու ընթացքում շատ ուժեղ աղմուկ է, այն աստիճան բարձր, որ չես կարողանում կենտրոնանալ, թե որտեղ օճառը քսես: Մեկ էլ աղմուկի միջից մեկը կգոռա… -«Հըլը սաղդ կամացեք, արա», – ու կսսկվեն, մի քիչ հետո նորից կսկսի աղմուկը ու նորից մեկը կգոռա. – «Վա՞տ եք հասկանում արա , ձեններդ կտրեք»:

Քաղաքացիական սրբիչներն արգելվում են բանակում: Ամեն զինվորի տալիս են երկու հատ սպիտակ, շատ բարակ նյութից ինչոր բան, որոնք կոչվում են սրբիչ, մեկը մարմնի համար է, մյուսը` ոտքերի: Ծառայակիցներիցս մեկն ասում էր, որ էդ սրբիչներով իրենք քաղաքացիականում մեքենայի ապակիներն էին մաքրում, շատ հարմար է: Լավն այն է, որ այդ սրբիչներն ամեն շաբաթ փոխում են եւ ոչ միայն սրբիչը, հենց բաղնիքի օրը փոխվում էր սպիտակեղենը: Եթե ձմեռային սեզոն է փոխում են նաեւ փոխանը (բանակում բիլիո են ասում, որը կալսոն ու երկարաթեւ մայկա), չնայած շատ զինվորներ զզվում էին ուրիշի լվացված փոխան հագնելուց ու իրենց հագինը լվանում էին իրենք:

Թեեւ քաղաքացիական սրբիչը արգելված է, բայց բոլորն էլ թաքուն պահում են: Բաղնիքի օրը շատ էր լինում, որ հրամանատարական կազմը հայտնաբերեր քաղաքացիական սրբիչը, որովհետեւ փռում են չորանա ու մոռանում վերցնել, հրամանատարն էլ սրբիչը ճղում, գցում է, սարքում` գետնի շոր:

Կան զինվորներ, որոնք ալարում են լողանալ, ու շաբաթներով վրաներից զզվելի հոտ է փչում: Այդպիսիներին մյուս զինվորները համոզում են, հետո նաեւ ստիպում, որ լողանան. «գնա վրիցդ գառլախը հանի. ա յ գառլախ»:

Բանակում ոչ ոք ուրիշի տրուսիկին չպիտի կպնի, դա էլ է գառլախ (կեղտ, փչացած, անարգված, տես «Անկախի» 2-րդ համարը) համարվում: Չնայած շատ են եղել դեպքեր, որ բաղնիքից հետո, երբ շորերը փռում են, որ չորանա, հետո որեւէ մեկն իր տրուսիկը չի գտնում. ուրեմն մեկը գողացել հագել է:

Բաղնիքի պետից (բաղնիքը հետեւող սպան) էր կախված բաղնիքի մաքրությունը, կախիչների, ցնցուղների վիճակը: Եթե բաղնիքի պետը խիստ չի, բաղնիքը կեղտի մեջ կորում է:

Ճամբարային հավաքների ժամանակ մենք այլ զորամասի բաղնիքից էինք օգտվում: Այնտեղի բաղնիքի պետը խիստ էր, լավ մաքուր էր բաղնիքը, ցնցուղները տեղը` բոլորն էլ աշխատում էին: Զինվորների լողանալուց հետո նա ստուգում էր բաղնիքի վիճակը ու, երբ որեւէ իր էր հայտնաբերում, կարգադրում էր, որ հավաքեն:

Այնտեղ մի անգամ, երբ մեր ստորաբաժանումը լողացավպրծավ, պարզվեց մի հատ տրուսիկ մնացել է, բայց ում հարցնում էին ասում էր, թե իրենը չի (մեզնից հետո այդ զորամասից երկու տղա մտան լողանալու, հավանաբար, նրանցն էր): Դրսում արդեն բաղնիքի պետը մեր հրամանատարին կարգադրեց, որ մենք հավաքենք տրուսիկները:

Հրամանատարը ուղարկեց մեկին, որ տրուսիկը վերցնի` գցի, նա էլ գնաց , ավելով վերցրեց ու տարավ զորամասի տարածքից դուրս գցեց: Հետ գալու ճամփին հրամանատարը ջղայնացած տոնով ասեց. «Ինքներդ ձեզ գառլխիք, արա»:

Մեր զորամասում բաղնիքի մաքրությունը վերակարգի վրա էր, բայց հետո զորամասում հայտնվեց պասիվ միասեռական (մինետ անող էր), որը զբաղվում էր բաղնիքի մշտական մաքրությամբ:

Մենք ունեինք լողանալու այլընտրանք` կատելնիում, որտեղից որ տալիս են բաղնիքի ջուրը: Էնտեղ կար երկու դուշ: Այդ փոքրիկ բաղնիքը նախատեսված էր բանվորների համար, այսուհանդերձ նույնիսկ գնդի հրամանատարն էր իր որդուն էդտեղ մտցնում` լողանալու, մենք էլ ծիծաղում ու զարմանում էինք: Հետագայում գնդի հրամանատարն իր սենյակում առանձին բաղնիք սարքեց, ու նրա ընտանիքի անդամները արդեն էդտեղ էին լողանում:

Գավոն էլ էր (զուգարան մաքրողը) կատելնիում լողանում: Կատելնիի հսկիչները տարեց մարդիկ էին ու կատելնի մտնելու համար հետները պիտի լեզու գտնեիր, լեզու գտնելն էլ արժեր մի տուփ «Նոյ» ծխախոտ: Երբ դեռ չէի մտերմացել հսկիչների հետ ու կատելնիում լողանալս ընկերներս էին կազմակերպում, մի անգամ գիշերով մենակ գնացի կատելնի: Հարցնում եմ.- «Կարամ լողանամ», – ասում ա. -«Շան տղա լինեմ, մի հոգու ջուր ա մնացել, էն էլ ես պիտի լողանամ», –արդեն թեքվեցի, որ գնամ, նորից հետ թեքվեցի, ու «Winston»-ի տուփը ցույց տալով` ասում եմ. -«Հիմա հաստա՞տ չեմ կարա լողանամ»: –Հսկիչի աչքերը փայլեցին ու ասեց. -«Ախր ընենց նախշուն սիգարետ ես բերել: Մտի լողացի, բայց ընենց արա` ինձ էլ ջուր մնա»: –Դա եղել է կյանքումս տված առաջին կաշառքը:

Հենց բանակից ոտքդ դնում ես տուն, առաջինը մտնում ես լողարան ու մենակով հանգիստ , ինչքան ուզում լողանում ես ու քաղաքացիական ջրով մի լավ մաքրում ես վրայիդ բանակի կեղտը, տրուսիկդ էլ գցում լվացքի մեջ:

Դիտվել է 6630 անգամ:
Print Friendly

Leave a Reply