Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Գերմանիայում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 27, 2012 13:58


Ապրիլի 24-ին Մայնի Ֆրանկֆուրտում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ` նվիրված Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցին, որոնք կազմաքկերպվել էին Գերմանիայի Հայոց Առաջնորդարանի և գերմանահայ կենտրոնական խորհուրդի, ինչպես նաև Գերմանիայում գործող այլ հայկական կազմակերպությունների կողմից:
Միջոցառումները մեկնարկեցին Ֆրանկֆուրտում գտնվող թուրքական հյուպատոսարանի առջև: Այնուհետև Մայնի Ֆրանկֆուրտի կենտրոնական փողոցներում տեղի ունեցավ բողոքի երթ` կազմակերպված հայ համայնքի կողմից: Երթը ավարտվեց «Փաուլսփլաթց» հրապարակում, որտեղ Գերմանիայի հայկական համայնքի երիտասարդները կազմակերպեցին խաղաղ ցույց:
Նույն օրը, Ֆրանկֆուրտի կենտրոնական «Փաուլսկիրխե» եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշ երեկոն, որի ընթացքում Գերմանիայի Հայոց Առաջնորդարանի կողմից մատուցվեց Սուրբ Պատարագ:

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply