Լճաշեն գյուղի մոտ ավտոմեքենա է շրջվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 27, 2012 13:52

Ապրիլի 27-ին, ժամը 01.19-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում` Լճաշեն գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 27 ԼԼ 328 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների և «1-03» ծառայության աշխատակիցների ժամանումը` տեղի ուժերով Սևանի կենտրոնական հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչներ` 1986 թ. ծնված Լևոն Գևորգյանը և 1989 թ. ծնված Մայիս Գևորգյանը:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:

Դիտվել է 724 անգամ:
Print Friendly

Leave a Reply