Գյումրիում գազալցակայանում հրդեհ է բռնկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 27, 2012 13:48

Ապրիլի 26-ին, ժամը 09.20-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրիի Գարեգին Ա. փողոցի թիվ 117 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել հրդեհի բռնկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Փյունիկ-97» ԱԳԼՃԿ-ի կոմպրեսորային տեղամասի գազի մղման խողովակից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով: Կրակը մարվել է տեղի ուժերով:
Հրդեհի հետևանքով դեմքի և ձեռքերի այրվածքներով Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց է տեղափոխվել 1952 թ. ծնված Ռաֆիկ Բարսեղյանը: Տուժածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, հիվանդանոցից դուրս է գրվել:

Դիտվել է 1123 անգամ:
Print Friendly

Leave a Reply