Հայաստանի Մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը մեկնել է Ղազախստան

Օրվա լուր | | April 27, 2012 12:56

Հայաստանի մինչև  17 տարեկան ֆուտբոլիստների ազգային  ապրիլի 27-ից մայիսի 3-ը Ալմա Աթիում կմասնակցի «Ղազախստանի նախագահի գավաթի» մրցաշարին: Մեր  թիմը մեկնել է Ղազախստան հետևյալ կազմով.

Դարպասապահներ
Այվազով Անատոլի “Լոկոմոտիվ” Մոսկվա (Ռուսաստան)
Նավասարդյան Հովհաննես “Իմպուլս”

Պաշտպաններ
Ադլոյան Վահան “Բանանց”
Մարգարյան Հայկ “Փյունիկ”
Խաչատրյան Խաչատուր “Փյունիկ”
Հակոբյան Ռոբերտ “Փյունիկ”
Խաչատրյան Վարդան “Բանանց”
Պետրոսյան Նարեկ “Բանանց”

Կիսապաշտպաններ
Ասլանյան Նարեկ “Փյունիկ”
Սարգսյան Արամ “Բանանց”
Թումբարյան Գեղամ “Փյունիկ”
Տիգրանյան Նորայր “Բանանց”
Առաքելյան Ալիկ “Միկա”
Խաշմանյան Միքայել “Բանանց”
Մելքոնյան Ֆուրման “Սևիլիա” (Իսպանիա)
Գալստյան Գրիգորի ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)

Հարձակվողներ
Ավագյան Էդուարդ “Բանանց”
Համբարձումյան Օրբելի “Ուլիս”

Ութ թիմ բաժավել են երկու խմբի: Հայաստանի ընտրանին ընդգրկվել է A խմբում, որտեղ կմրցի Ղազախստանի, Հունգարիայի և Թուրքմենստանի թիմերի հետ: B խմբում պայքարը կընթանա Չինաստանի, Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի հավաքականների միջև: Խմբային մրցաշարի ավարտից հետո, թիմերը կխաղարկեն 1-8-րդ տեղերը, ըստ խմբերում զբաղեցրած տեղերի:

Ներկայացնում ենք Հայաստանի Մինչև 17 տարեկանների ազգային հավաքականի հանդիպումների խաղացանկը` (խաղերի սկիզբը` Երևանի ժամանակով)

28.04 Հունգարիա-Հայաստան 12:00
29.04 Հայաստան-Թուրքմենստան 14:00
01.05 Ղազախստան-Հայաստան 17:00
02.05 1-8-րդ տեղերի հանդիպումներ

Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մասնակցել է այս մրցաշարին և գրավել է 7-րդ տեղը:

Դիտվել է 743 անգամ:
Print Friendly

Leave a Reply