Րաֆֆի Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ թուրքական «զիջումները» նվազագույն պարտավորություններ են են

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 12, 2009 18:06

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական զույգ արձանագրությունների ստորագրումն իրոք կարող է դառնալ հայ ազգի դեմ կատարված եւ քողարկված ոճրագործությունների հաշվեմատյանի ամենավերջին գրառումը»,-այսօր տարածած բաց նամակում ասել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով 2 երկրների խորհրդարանների կողմից Արձանագրությունների վավերացմանը` Հովհաննիսյանն ափսոսանք է հայտնել, որ այս գործում գործադիրը լիազորված անելիք չունի:

Հովհաննսյանի դիտարկմամբ՝ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է միջազգային նորմերի խախտմամբ,  բացառապես միակողմանի կերպով: «Հետեւապես, արձանագրություններում արտացոլված թուրքական «զիջումներից» յուրաքանչյուրը սովորական եւ քաղաքակիրթ երկրի ամենատարրական նվազագույն պարտավորությունն է»,- գրել է «Ժառանգության» առաջնորդը:

Հովհաննիսյանի կարծիքով՝ անընդունելի է, որ նման կարևոր գործընթացում թե Հայաստանի և թե Թուրքիայի քաղաքացիները զրկված են կարծիք հայտնելու և ընտրություն անելու  իրավունքից: «Սա հատկապես մտահոգիչ է, որովհետեւ գալիք շաբաթներին եւ ամիսներին կայացնելիք որոշումները կոչված են՝ ճշտորոշելու ապագա սերունդների ճակատագիրը, պատմության հետ առերեսվելու շանսերը, հավաքական հիշողությունը չփոշիացնելու, թուրք-հայկական վիթխարի ջրբաժանը անկեղծորեն վերացնելու հրամայականը»,- եզրափակել է նա:

Դիտվել է 1460 անգամ:
Print Friendly

Leave a Reply