Պակիստանում 3 ձեռանի աղջիկ է ծնվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 27, 2012 12:08

Դերա-Գազի-Խան քաղաքում բժիշկները պայքարում են նորածնի կյանքի համար, որը լույս աշխարհ է եկել շեղումով:

Ապրիլի 25-ին Թաունսա-Շարիֆ բնակավայրի ծննդատանը լույս աշխարհ է եկել մի աղջիկ`3 ձեռքով (նման շեղում հանդիպում է   միլիոն ծնունդներից  մեկի մոտ):

«Դժվար ծնունդ է եղել, ծննդկանն էլ շատ է տանջվել»,- ԶԼՄ-ներին հայտնել են բուժաշխատողները:

Ծննդաբերությունից անմիջապես հետո մորն ու երեխային տեղափոխել են Nishtar Hospital Multan հիվանդանոց, որը գտնվում է քաղաքի մյուս մասում: Հիմա երկուսի ինքնազգացողությունն էլ լավ է, սակայն անհրաժեշտ է վիրահատություն կատարել:

Կինն ասում է, որ հղիությունը նորմալ է ընթացել, սակայն երբեք ուլտրաձայնային հետազոտություն չի անցել, ինչով կարելի էր հայտնաբերել  պտղի շեղումը:

Բժիշկները երեխային ախտորոշել են պոլիմելիա, որին բնորոշ է վերջույթների ավելացումը  չհասունացած երկվորյակ զույգի վերջույթների սերտաճման հետևանքով:

Ընտանիքը վիրահատության համար անհրաժեշտ գումար չունի: Հիմա ակտիվորեն զբաղվում են բարեգործներ փնտրելով, որոնք կվճարեն վիրահատության համար:

Դիտվել է 1282 անգամ:
Print Friendly

Leave a Reply