Մոսկվայում քամին պոկել է շենքի պատշգամբը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 27, 2012 11:41

Մոսկվայի կենտրոնում ուժեղ քամին տապալել է տասնյակ ծառեր ու քանդել բնակելի տան պատշգամբը:

Հին  6 հարկանի շենքի պատշգամբը քամուց պոկվել ու ընկել է դրսում կայանած ավտոմեքենայի վրա. բարեբախտաբար  մարդիկ չեն տուժել:

Երեկ Մոսկվայում քամու արագությունը հասել է  15 մ/վրկ-ի:  Տապալվել է 70 ծառ, տուժել են մի երիտասարդ և 2 կին:

Հայտնում են նաև, որ քամին վնասել է տրամվայի գծերը իսկ  քաղաքի արևելքում` մի քանի ավտոմեքենա:

Դիտվել է 1055 անգամ:
Print Friendly

Leave a Reply