Գերմանուհին փոքրիկների դիակները պահել էր պայուսակ-սառնարանում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 27, 2012 11:31
Գերմանիայում մի սեփական տանը ոստիկանները հայտնաբերել են 3 փոքրիկների մարմիններ: Դիակները հայտնաբերվել են Լանգհեն գյուղի սփական տան նկուղում: Ոստիկանները մի քանի նման պայուսակ են հայտնաբերել, որոնցում պահվում էին փոքրիկների քայքայված մարմինները:
Օրենքի պահապանները պարզեցին, որ տունը վարձակալել էր մի կին, որը ներկայումս մեքենայությունների համար ազատազրկման մեջ է գտնվում: Հարցաքննության ժամանակ նա հայտնել է, որ դրանք իր երեխաներն են, որոնք մահացած են լույս աշխարհ եկել:
Ոստիկաններն այժմ փորձում են ստուգել կնոջ ցուցումները և հետաքննություն են կատարում:






Facebook
Tweet This
Email This Post
