ԱՄՆ-ում մահացել է 104-ամյա տղամարդը` փամփուշտը գլխում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 27, 2012 11:21

Կալիֆոռնիայի ծերանոցում մահացել է Ուիլյամ Փեյսը, որի անունը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում, որպես հրազենային վնասվածքով ամենաերկարակյաց մարդն աշխարհում:

Տղամարդը վիրավորվել է 10 տարեկանում. եղբայրը զենքից կրակել է տղայի վրա: Փամփուշտը 94 տարի մնացել է նրա գլխի մեջ: Վնասվածքի հետևանքով  տղան ընդամենը մեկ աչքից կուրացել է: Փեյսի մահվան ճշգրիտ պատճառը չի նշվում:

Ուիլյամ Փեյսի անունը գրանցվել է ռեկորդների գրքում 2006-ին: Անցյալ տարի վիրաբույժները որոշել էին հեռացնել այն, սակայն գտան, որ դա կարող է վտանգել նրա առողջությունը և կյանքը:

Դիտվել է 935 անգամ:
Print Friendly

Leave a Reply