Ռումինիայում վթարվել է ուկրաինական ուղղաթիռը.5 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 27, 2012 10:24

Վթարը տեղի է ունեցել Ռումինիայի ու Մոլդովայի սահմանից ոչ հեռու: Բոլոր հինգ ուղևորները  զոհվել են: Ка-32 ուղղաթիռի վթարը տեղի է ունեցել Ռումինիայի հարավում գտնվող Ժուդոց-Տուլչա գավառի մոտ:

Թռիչքների կառավարման ռումինական ծառայությունից հայտնել են, որ նման օդանավերն օգտագործվում են գյուղատնտեսական կարիքների համար: Ուղղաթիռը Մոլոդովայի Քիշնևից Թուրքիա էր թռչում` հրդեհների շիջմանն օգնելու նպատակով:

Ուղղաթիռն արտադրվել է 1990-ին, վերջերս էլ  հաջողությամբ տեխստուգում էր անցել:

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply