Հովհաննես Դավթյանը Եվրոպայի արծաթե մեդալակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 27, 2012 10:31

Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը տիրացել է արծաթե մեդալի:

Դավթյանը, կիսաեզրափակիչում հաղթելով ուկրաինացի Գեորգի Զանթարային, եզրափակիչում զիջել Է ռուսաստանցի Բեսլան Մուդրանովին

Տեղեկացնենք, որ Հայաստանի ձյուդոյիստներ՝ 81 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանը և 100 կգ քաշային Հակոբ Առաքելյանն ապրիլի 28-ին իրենց առաջին մրցամարտերում հանդիպելու են համապատասխանաբար ուկրաինացի Արտյոմ Վասիլենկոյի և Լատվիայի ներկայացուցիչ Եվգենի Բորոդավկինի հետ:

66 կգ քաշային Արմեն Նազարյանը, 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը, 57 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը պարտություն են կրել իրենց մեկնարկային մենամարտերում:

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply