ԿԳՆ-ն մրցույթ է հայտարարել Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնի համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 27, 2012 0:17

Հայաստանի հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման էր ստորագրել՝ «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար՝ ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, որի համար հիմք են ծառայել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 6-ի թիվ 160-Ա եւ 2010 թվականի ապրիլի 17-ի թիվ 173-Ա հրամանները:

Նշենք նաեւ, որ այսօր առավոտյան ԵՊԼՀ գիտխորհուրդը որոշել էր արտահերթ նիստ հրավիրել` քննարկելու Աշոտյանի հրամանները եւ դրանից հետո ստեղված իրավիճակը, սակայն համալսարանի ռեկտորի նոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը ձախողել է հանդիպումը` հետաձգելով այն:

Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply