«Հայհիդրոէներգանախագիծ» ընկերության աշխատակազմը դատի է տվել Հմայակ Հովհաննիսյանին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 26, 2012 21:51

««Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲ ընկերությունը 27.03.2012թ. Մ-24 նամակով դիմել էր ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանին` ապօրինի բռնագրաված տարածքի վերադարձման նպատակով, որն ըմբոստացրեց նրան: Օրեր անց նրա կողմից սկսվեց ընկերության զրպարտանքների տարափ անձնակազմի և տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանի հասցեին»: Այս մասին տեղեկացնում են «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ աշխատակազմը:

Ապրիլի 21-ի առավոտյան «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ անձնակազմը պատրաստվում էր մասնակցելու «Հենարան» մամուլի ակումբում կազմակերպված ասուլիսին, որը հրավիրված էր ընկերության կողմից՝ ի պատասխան նախորդ օրվա «Հրապարակ» թերթում տպագրված Հմայակ Հովհաննիսյանի հոդվածի: Ընկերության շենքի բակում հանդիպելով Հմայակ Հովհաննիսյանին՝ անձնակազմն առաջարկեց նրան իրենց հետ մասնակցել լրագրողների հետ հանդիպմանը: Նախապես համաձայնվեց, հետո՝ հերքեց խոսքերը:

Վերջինս սկսեց նաև վիրավորել ընկերության վաստակաշատ կանանց՝ անվանելով «Լֆիկ Սամոյի ծախու կանայք»: Նրա «տարածքի» ներսից դուռը բացելու պահին Հմայակ Հովհաննիսյանը ուժեղ հրելով հարվածեց և վայր գցեց Սենիկ Ջուլհակյանին, որի արդյունքում կոտրվել են Ջուլհակյանի ձախ ձեռքի երկու մատները, այնուհետև հրելով վայր գցեց գլխավոր հաշվապահ Օֆելյա Ղարիբյանին: Հաջորդ օրը դատական փորձաքննության արդյունքում պարզվեց, որ վնասվել էր նաև նրա ոտքը:
«Տեղեկացնում ենք նաև, որ «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահի տեղակալ Սարգիս Մուրադխանյանը չի եղել դեպքի վայրում: Այս ամենը հաստատում ենք կից տեսանյութով:

«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲ ընկերության աշխատակազմը դատի է տվել Հմայակ Հովհաննիսյանին, դիմել է ՀՀ Մարդու իրավունքի պաշտպանին, իրավապահ մարմիններին, որպեսզի օրենքի ամբողջ խստությամբ հետևեն նրա վարքագծին»,- նշված է հաղորդագրությունում:

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply