Հանքի շահագործումը հնարավոր է հանգեցնի ջրերի աղտոտման. ջրաբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 26, 2012 21:20

Ջրաբան-էկոլոգ Քնարիկ Հովհաննիսյանի կարծիքով՝ Հրազդանի հանքի շահագործման հետևանքով մենք կունենանք ջրային պաշարների զգալի կորուստ. «Ես այնտեղ եղել եմ, իմ աչքով եմ տեսել տարածքը, դա վտանգավոր է շատ: Ես դա ասում եմ՝ որպես ջրի մասնագետ և փորձագետ»:

Ջրաբանը բացատրեց, որ Հրազդանի լեռների վերին հոսանքներում խմելու ջրի ակունքներն են գտնվում, որոնցից ներքև՝ հոսում են աղբյուրները, որոնք իրենցից ներկայացնում են Երևան քաղաքաի խմելու ջրի մոտ 30 տոկոսը: Բաց հանքի շահագործման դեպքում հնարվոր չէ խուսափել ջրի թունավորումից. «Ոնց էլ մաքուր շահագործվի հանքը, ձնհալքի և անձրևի ջրերը լվանում են ամբողջ մենդելևի աղյուսակի նյութերը, իսկ ստոևգետնյա ջրավազանում օրգանական նյութերը մաքրվում են, բայց ծանր մետաղներն ու ռադիոակտիվ նյութերը չեն մաքրվում;  Հրազդանը մեզ համար ոչ միայն խմելու ջրի, այլ նաև՝ ոռոգման աղբյուր է»,-նշեց մասնագետը:

Այն վայրում, որտեղ կշահագործվի հանքը, ջրատար խողովակները ավելի բարձր են գտնվում, քան՝ հանքը; Չինական Fortune Resources ընկերությունը, որը պատրաստվում է շահագործել հանքը, դեռևս ուսումնասիրում է տարածքը, որպեսզի հանքի շահագործումը լինի առանց ջուրը և շրջակա միջավայրը վնասելու: Քնարիկ Հովհաննիսյանն ասաց, որ ինչքան էլ խողովակները խորը ուղարկեն,  միևնույն է՝ ձյան և անձրևի ջրերը թափվում են գետերը: Ջուրը դառնում է վտանգավոր և՛ բուսականության, և՛ մարդու համար. «Եթե ջուրը վտանգավոր է և հանարավոր չէ օգտագործել, նշանակում է, որ կայնքը մահանում է ավելի լավ է բուսականություն չաճի, քան աճի թունավոր նյութերով ոռոգված ջրի հաշվին»: Նա նաև նշեց, որ  կանայք գարնանը սարերից ուտելու կանաչիներ են բերում, որոնք սնվում են անձրևաջրերով.«Ի՞նչ իմանանք՝ ինչով կվարակվեն այդ կանաչիները»,-հավելեց մասնագետը:

Նշենք նաև, որ անտառապատ բարձունքները իրենցից նեկայացնում են ջրագոյացման գոտի: Երբ հատվում են անտառներըն ու թփուտները՝ հանքարդյունաբերության և այլ նպատակներով, վերանում է ջրագոյացման գոտին, որի արդյունքում նվազում են ջրի բնական ռեսուրսները. «Մենք մեզ զրկելով ջրագոյացման գոտուց, փաստորեն ավելի քիչ ջուր կստանաք ստորգետնյա ավազանում: Որևէ քայլ ձեռնարկելուց առաջ հիշենք, որ առանց այդ էլ մեր ջային պաշարները բավականին քիչ են»-եզրափակեց մանսագետը:

Անուշ Ամիրբեկյան

 

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply