ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը հանձնարարել է գործուն քայլեր ձեռնարկել ընտրախախտումները բացահայտելու ուղղությամբ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 26, 2012 21:16

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը հանձնարարել է ոստիկանությանը՝ սեղմ ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ընտրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը հայտնաբերելու, բացահայտելու, կանխելու և խափանելու ուղղությամբ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ընտրակաշառք տալու դեպքերին ու դրանց վերաբերյալ հաղորդումներին և զանգվածային լրատվության միջոցներում զետեղված հրապարակումներին:
ՀՀ Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների ընթացքում կարևորելով մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը և նպատակ ունենալով նախականխել ընտրական իրավունքի հնարավոր խախտումները՝ Ա.Թամազյանը հանձնարարել է ոստիկանությանը՝ նման բնույթի հանցագործությունների կատարմանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու նպատակով ձեռնարկել հնարավոր բոլոր օպերատիվ-հետախուզական միջոցառումները հանցագործությունը նախապատրաuտող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Բացի այդ՝ ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում բնակչության հետ բացատրական աշխատանքների միջոցով իրազեկել ընտրակաշառք ստացած անձանց` կամովին ներկայանալու և հանցագործությունը բացահատելուն աջակցելու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատվելու քրեադատավարական հնարավորության մասին:
Հանձնարարությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանա ՀՀ դատախազության ինտերնետային էջի «Գերատեսչական փաստաթղթեր» բաժնում:

Դիտվել է 864 անգամ:
Print Friendly

Leave a Reply