Խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների նմուշները հաստատված են

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 26, 2012 21:49

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 26-ին կայացած արտահերթ նիստում հաստատեց խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների նմուշները: ԿԸՀ-ը հաղորդում է, որ համամասնական ընտրակարգի քվեաթերթիկները սպիտակ են. նրանում ներառված են համամասնական ընտրակարգով պայքարող քաղաքական ինը ուժերի անունները` այբբենական հերթականությամբ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով` քվեաթերթիկում առաջինը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, նրան հաջորդում են` «Ժառանգություն»-ը, ՀԱԿ դաշինքը, ՀՅԴ-ն, ՀԴԿ-ն, ՀԿԿ-ն, ՀՀԿ-ն, «Միավորված հայեր»-ը եւ ՕԵԿ-ը:

Քվեաթերթիկի վրա կապույտ պաշտպանիչ շերտ կա, որ նկատվում է միայն խոշորացույցով: Մեծամասնական ընտրակարգի քվեաթերթիկը նարնջագույն է լինելու` թե առջեւից, թե հետեւից: ԿԸՀ-ն բոլոր ընտրատարածքների համար հաստատեց քվեաթերթիկների նմուշները: Մեկական թեկնածուներ ունեցող ընտրատարածքներում` թիվ 28 (Գագիկ Ծառուկյան) եւ թիվ 35` (Սամվել Բալասանյան), թեկնածուի անվան տակ դրվելու են «կողմ եմ» եւ «դեմ եմ» վանդակներ:

Քվեաթերթիկների տպագրությունն սկսվել է է ապրիլի 26-ին ժամը 20.00-ից: Դրանց տպագրությունն, ավանդականի պես, վստահված է «Տիգրան մեծ» տպարանին: Տպագրման գործընթացը բաց է ցանկացած լրագրողի, դիտորդի կամ կուսակցության ներկայացուցչի համար:

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply