ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը «Ռենջ Ռովերով» շրջվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 26, 2012 19:58

Այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
«Ռենջ Ռովեր» մակնիշի 08 ՏՏ 990 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

«Ռենջ Ռովերը» պատկանում է ԱԺ պատգամավոր ՀՀԿ–ական Աշոտ Աղաբաբյանին, ով այդ պահին եղել է ավտոմեքենայում։
Սակայն մեքենան վարել է նրա վարորդը։ Դեպքի վայրում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2–րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Կարեն Աբրահամյանի և դասակի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ։
Տեղում է նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Թալինի քննչական բաժանմունքի քննիչը։

Դիտվել է 1110 անգամ:
Print Friendly

Leave a Reply