Բանակի կյանքի մասին պատմող «Ուվալնյատի օրը» գրքի հեղինակի դեմ քրգործի հարուցումը մերժվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 26, 2012 18:59

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քննիչ Ա.Մայիլյանը 2012թ-ի ապրիլի 25 որոշում է կայացրել «Ուվալնյատի օրը»` բանակային կյանքի մասին պատմող գրքի հեղինակ Հովհաննես Իշխանյանի դեմ քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Որպես մերժման հիմք նշվել է հանցագործության դեպքի բացակայությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ՄԻՊ գրասենյակից:

Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նամակին արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հ.Ջ Ասլանյանը:

Հիշեցնենք, որ սույն գործը 30.03.2012թ-ին ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի ՔՎ Մաշտոցի քննչական բաժին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ուվալնյատի օրը» ժողովածուն տպագրվել է Նառա Ստեփանյանի կողմից Երեւան քաղաքի Շինարարներ փողոցի 18 շենքի 71 բնակարանում: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հետաքննության բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է մշակութաբանական փորձաքննություն վերը նշված գրքում պոռնկագրական նյութեր պարունակելու հանգամանքը պարզելու համար:

Ըստ ՀՀ Մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված պատասխանի հրատարակությունները, մասնավորապես տարբեր հեղինակների ստեղծագործությունների առանձին ժողովածուները կամ երկրի ժողովածուները, որոնք ունեն ստեղծման մինչեւ 75 տարվա վաղեմություն, ենթակա չեն փորձաքննության ՀՀ կառավարության 2004թ-ի փետրվարի 6-ի թիվ 245-Ն որոշման հավելվածի 2-ի 8-րդ կետի համաձայն, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2011թ-ի սեպտեմբերի 15-ի թիվ 1471-Ն որոշման 22-րդ կետով սահմանաված շարժական մշակութային արժեքների փորձաքննության ոլորտները չեն ներառում տպագիր նյութերի բովանդակային փորձաքննության իրականացումը:

Արդյունքում` 2012թ-ի ապրիլի 25 Մաշտոցի բաժնի քննիչ Ա.Մայիլյանը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին Հովհաննես Իշխանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդված նախատեսված պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու վերաբերյալ: Հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Նրա եւ Նառա Վարդանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածով նախատեսված ապօրինի ձեռնարկատիրություն կատարելու վերաբերյալ`հանցակազմի բացակայության պատճառաբանության:

Նշենք, որ Հովհաննես Իշխանյանի` բանակային կյանքի մասին պատմող «Ուվալնյատի օրը» գրքի տպագրումից հետո, նրան հրավիրել են ռազմական ոստիկանություն եւ բացատրություններ պահանջել գրքում տեղ գտած տեղեկությունների համար: Բացի այդ, գիրքը անհետացել է որոշ գրախանութներից:

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply